Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու արդիականացման նախագիծը կավարտվի այս տարի, հայտնում է Sputnik Грузия-ն։
Նշվում է, որ այս պահին Վրաստանում աշխատանքներ են տարվում այն ընդլայնելու ուղղությամբ՝ համաձայն Վրաստանի կառավարության «Հանուն եվրոպական պետության կառուցման» ծրագրի։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կառուցվել է 2007 թվականին ստորագրված ադրբեջանա-վրաց-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա։ Ծրագրի մեկնարկը տրվել էր 2008 թվականին։
Նախագծի իրականացումը կնվազեցնի Ասիայի և Եվրոպայի միջև բեռնափոխադրումների ժամանակը։ Ըստ Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի մասնակիցների՝ սկզբնական փուլում բեռնափոխադրումների ծավալը կկազմի տարեկան 6,5 մլն տոննա բեռ և կտեղափոխի մինչև 1 մլն ուղևոր։
2023թ․ նոյեմբերին Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործման մեկնարկը կտրվի հաջորդ տարի։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի վերաբերյալ համաձայնագիրն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել էր 2022 թվականի օգոստոսին։