Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթգիծը շահագործման կհանձնվի հաջորդ տարի, ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։
«Մենք լիովին համակարգում ենք մեր գործունեությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ և, կարծում եմ, որ աշխատանքները կավարտենք հաջորդ տարվա սկզբին, իսկ դրանից հետո այն կդառնա լիարժեք ֆունկցիոնալ երկաթուղային գիծ»,- վրացի նախարարի հայտարարությունը հաղորդվել է լրատվամիջոցներին:
Դավիթաշվիլիի խոսքով՝ կողմերն ավարտել են երկաթուղու շինարարության շուրջ 90 տոկոսը։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի վերաբերյալ համաձայնագիրն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել էր 2022 թվականի օգոստոսին։