ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան չի պատասխանել հայ լրագրողի այն հարցին, թե «Известия»-ին տված հարցազրույցում «ահաբեկիչներ» ասելով ո՞ւմ նկատի ուներ Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը: 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը դեսպանն անվանել էր «հակահաբեկչական գործողություն»:
Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ «գնահատողական հայտարարությունները կամ առանձին արտահայտությունները դիտվում են բառացիորեն ինչ-որ հատուկ, կողմնակալ մոտեցման պրիզմայով», իսկ Երևանի հետ Մոսկվայի փոխգործակցության դրական կողմերը Հայաստանում աննկատ են մնում։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ եռակողմ պայմանավորվածությունների կատարման հետ կապված բոլոր հարցերում «պետք է կենտրոնանան ՌԴ ԱԳՆ ղեկավարության, առաջին հերթին՝ ԱԳ նախարարի գնահատականների վրա»:
Զախարովայի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ի կողմից հրապարակված Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությանն առնչվող բազմաթիվ նյութեր «ցավոք, Հայաստանի մի շարք լրատվամիջոցների համար անտեսանելի են մնում»։
«Այն, ինչ ասում ենք, դրական է, կառուցողական, ներկայացնում ենք համագործակցության փաստեր, թվեր։ Մենք խոսել ենք Հայաստանի հետ տնտեսական համագործակցության մասին։ Գիտե՞ք, ինչ-որ կերպ դա հետաքրքրություն չի առաջացնում (հայկական լրատվամիջոցների մոտ – խմբ.)»,- ասել է նա։
Փետրվարի 12-ին Եվդոկիմովը, մեկնաբանելով ռուս խաղաղապահների և ադրբեջանական զինուժի կողմից Ղարաբաղի տարածքում պարեկությունը, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Բաքվի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա անվանել էր «հակահաբեկչական գործողություն»։
Մանրամասները՝ տեսանյութում: