Հայ ըմբիշ Մեժլում Մեժլումյանը (61 կգ) դարձել է Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նա բրոնզե մեդալի համար պայքարում 7։5 հաշվով հաղթել է Գերմանիայի ներկայացուցիչ Նիկոլաս Ստեկելեին։
Փետրվարի 17-ին Արման Անդրեասյանն ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն էր դարձել, իսկ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի քառակի չեմպիոն։
Փետրվարի 14-ին Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Բուխարեստում Եվրոպայի յոթակի չեմպիոն էր դարձել։ Փետրվարի 13-ին Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի մեկ այլ ըմբիշ՝ Մալխաս Ամոյանը, մրցել էր Յունուս Բասարի հետ։ Նա թուրք մրցակցին հաղթել էր 7։0 հաշվով՝ 3-րդ անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։