Փետրվարի 20-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն սպասվում է 11-13, երեկոյան՝ 7-9 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 2-7 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6, նախալեռնային շրջաններում՝ 8-10 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում փետրվարի 20-ի ցերեկն սպասվում է 2-5 աստիճան տաքություն: Լոռու մարզում ցերեկն սպասվում է 5-9 աստիճան տաքություն, Տավուշի մարզում՝ 6-10 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 2-5, նախալեռնային շրջաններում՝ 7-11 աստիճան տաքություն։
Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 12-14 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 12-14 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-4 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 12-14 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 10-14 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում 7-10 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex-ի, փետրվարի 21-ին սպասվում են տեղումներ։ Ցերեկն սպասվում է 4-7 աստիճան տաքություն։