Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին իր ութերորդ «Ոսկե գնդակը» նվիրել է «Բարսելոնայի» թանգարանին, չնայած այդ մրցանակը նա նվաճել էր «Ինտեր Մայամիում»` իր առաջին մրցաշրջանում, հայտնում է goal.com-ը:
Մեսսին «Բարսելոնայում» խաղացել է 2003-2021 թվականներին։ 2016 թվականին ակումբի թանգարանում բացվել է նրան նվիրված բաժին։
2023թ. հոկտեմբերի 30-ին ամփոփվել էին ֆրանսիական France Football թերթի նախորդ մրցաշրջանի արդյունքները, քվեարկության արդյունքում «Ոսկե գնդակ» մրցանակն ստացել էր Մեսսին: