Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում բանակցությունների նոր փուլի անցկացումը։
Հայտարարության մեջ գերատեսչությունն ընդգծել է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես այս գործընթացի հիմք կողմերի հավատարմությունը վերահաստատելու կարևորությունը:
Փարիզը նաև կոչ է արել շարունակել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը 2024 թվականի ապրիլի 19-ի հռչակագրում համաձայնեցված սկզբունքների հիման վրա։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։