Կրասնոդարում անցկացվող ACA 171 մրցաշարում հայազգի MMA մարզիկ Վարդան Ասատրյանն (26-10) առաջին տուրում պարտության է մատնել Ալեքսանդր Պրայային (10-4), գրում է Armenia MMA տելեգրամ ալիքը։
Հայազգի մեկ այլ մարզիկ՝ Գրիգոր Մաթևոսյանը, (12-3) առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է Էլխան Մուսաևին (10-2)։
Մրցաշարը մեկնարկել է այսօր՝ փետրվարի 25-ին։
Ավելի վաղ Հայաստանի MMA մարտիկ Ալբերտ Թադևոսյանը (9-3-1) Վաշինգտոն նահանգում կայացած մրցաշարում խեղդամահությամբ հաղթել էր ամերիկացի Լուիս Ինիգեսին (6-4) և նվաճել COGA-ի միջին քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը: