Ֆիթնես մարզիչ Ժեննա Ռիցոն ավելորդ կիլոգրամները կորցնելու 3 պարզ եղանակ է առաջարկել, գրում է Doctorpiter.ru-ն։
Ֆիզիկական ակտիվության խաղային ձև
Մարզիչը խորհուրդ է տալիս ամեն ինչում ֆիզիկապես լարվելու հնարավորություն փնտրել, օրինակ՝ չօգտագործել վերելակը, քայլեք աստիճաններով, շարժասանդուղքներով։ Ըստ մասնագետի՝ այս տարբերակը զարգացնում է մկանների բոլոր խմբերը: Նա խորհուրդ է տալիս 10 հազար քայլ անելուց հետո պարգևատրել ինքներդ ձեզ։ Մարզիչը հիշեցնում է, որ քայլելը ֆիզիկական ակտիվության պարզ և հաճելի տարբերակ է։
Մեկ գդալի կանոն
Մեկ գդալի կանոնին հետևելը ենթադրում է ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար մրգեր և բանջարեղեն ավելացնել սննդակարգին։ Օրինակ՝ յուրաքանչյուր անգամ ավելացնել առնվազն մեկ միրգ կամ բանջարեղեն: Մասնագետը նշել է, որ այդպես ավելի քիչ վնասակար սնունդ կուտեք և ավելի արագ կկշտանաք, և ժամանակի ընթացքում կանոններին աստիճանաբար հետևելը սովորություն կդառնա։
Առնվազն 7 ժամ քնել
Բավարար ժամանակ քնելը շատ կարևոր է քաշի հաջող կորստի համար։ Քնի պակասը կարող է խանգարումներ առաջացնել մարմնի աշխատանքում, հորմոնների արտադրության մեջ, ինչն, իր հերթին, տրամադրության փոփոխությունների և ախորժակի ավելացման է հանգեցնում։
«Այդ պատճառով՝ օրական առնվազն 7 ժամ քնելը շատ կարևոր է, դա կօգնի օրգանիզմին ավելի արդյունավետ այրել ճարպերը»,- բացատրել է մասնագետը: