Շիրակի մարզում՝ Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, 2․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ։
Երկրաշարժն զգացվել է 3 բալ ուժգնությամբ Շիրակի մարզի Աշոցք, Մուսայելյան, Ամասիա, Կաքավասար և Լոռու մարզի Շիրակամուտ և Սարալանջ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։