Արցախի նախագահական ընտրություններում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ընդգրկված երկու պատգամավորների կորոնավիրուսի հաստատման թեստերի պատասխանները եղել են բացասական․ նրանց մոտ հիվանդությունը հերքվել է։
ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ առաջին թեստերի պատասխանները դրական են եղել, ինչից հետո անցկացվել է կրկնակի թեստավորում։