Երևանում՝ Արցախի պողոտայում, մայիսի 2-ի գիշերը Mercedes մակնիշի ավտոմեքենա է պայթել, ինչի հետևանքով տուժել է երկու քաղաքացի, հայտնել է Sahmshyan.com-ը։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան պայթյունի վայրի հարևանությամբ լիցքավորվել է գազալցակայանում, ապա դուրս եկել այնտեղից, և ճանապարհին տեղի է ունեցել պայթյունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
28-ամյա Գարեգին Մելքումյանը և 27-ամյա Արսեն Կարապետյանը երրորդ և չորրորդ աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայթյունի փաստով Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։