Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ սահմանազատման դեմ ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ժամը 18։00-ի դրությամբ արդեն Հանրապետության հրապարակում է, որտեղ ՀՀ օրհներգով մեկնարկել է հանրահավաքը։
Սրբազանի առաջնորդած երթին միացել են ՀՀ տարբեր մարզերից, Երևանի տարբեր համայնքներից։ Շարժմանը միացել են հասարակական կազմակերություններ, քաղաքական ուժեր, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքը, ՀՀԿ երիտասարդական թևը, «Հայաքվե» նախաձեռնությունը։
Նշենք, որ այս պահին Հանրապետության հրապարակին կից փողոցները փակ են ոստիկանական ուժերի կողմից։ Մասնավորապես, փակ են Ամիրյան, Տիգրան Մեծ, Նալբանդյան, Աբովյան և Վազգեն Սարգսյան փողոցները։ Կառավարության շենքի մոտ մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակված։
Ներքին գործերի նախարարությունը Հանրապետության հրապարակում կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորել էր զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ մայիսի 8-ի դրությամբ՝ սահմանազատման գործընթացի դեմ Տավուշում և ՀՀ այլ բնակավայրերում բողոքի ակցիաների առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ, 9 անձ կալանավորվել է։ ՔԿ-ն զգուշացրել է՝ «ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության»։
Ավելի վաղ Հայաստանի ԱԱԾ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին զգուշացրել էր, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։
Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ է սկսել դեպի Երևան: Տավուշում ապրիլի 19-ի երեկոյան սկսվել էին մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաները։ Տավուշից սահմանի սահմանազատում սկսելու և Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի իշխանությունների որոշման դեմ նրանք փակել էին Կիրանց գյուղի ճանապարհը։ Մայիսի 2-ի առավոտյան ոստիկանությունը բերման էր ենթարկել բողոքի ակցիայի 30 մասնակցի և փակել դեպի գյուղ տանող ճանապարհը:
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ուժային կառուցների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հրաժարականների պատճառների մասին և հաստատել, որ գրավոր...
Հայաստանի մարզերում նոյեմբերի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...
Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն Instagram-ի իր հետևորդների հետ կիսվել է հայոց պատմության մասին ակնարկով՝ ցուցադրելով հայոց թագավոր Տիգրան Մեծի պատկերով...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդներին դուրս բերելու Բաքվի պահանջները: Վարչապետի խոսքով՝ հայկական կողմը Ադրբեջանին առաջարկել է...