Ադրբեջանում տեղի ունեցած 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժն զգացվել է նաև Սյունիքի մարզում, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ ՆԳՆ-ի՝ երկրաշարժը տեղի է ունեցել մայիսի 11-ին՝ ժամը 17:21-ին, Ադրբեջանի Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Ծառայության տվյալներով՝ երկրաշարժն զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Ագարակ, Մեղրի քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր և Շվանիձոր գյուղերում՝ 4 բալ ուժգնությամբ։