Սահմանազատման դեմ ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը գլխավորում է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, 4-րդ օրն է անհնազանդության ակցիաներ է իրականացնում Երևանում։ Մայիսի 14-ի առավոտից շարժման աջակիցները փողոցներ են փակում, իրազեկման ակցիաներ են իրականացնում։
Նրանք փողոցները փակում են բարիկադներ սարքելով աղբամաններով և սկուտերներով՝ վանկարկելով «Առանց Նիկոլ Հայաստան»։
«Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք, որ ժամը 10։00-ի դրությամբ ցուցարարները փակել են Մոսկովյան փողոցը, Աբովյան փողոցը՝ «Մոսկվա» կինոթատրոնի հատվածում, Երվանդ Քոչար, Սայաթ-Նովա, Հանրապետության փողոցները, Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկը, մոտ 30 րոպե փակ է եղել նաև Եղվարդի խճուղին, այն բացվել է միայն շտապօգնության մեքենաների համար:
«Ազգային ճակատի» հրապարակած տեսանյութերում երևում է, թե ինչպես է ոստիկանությունը բերման ենթարկում քաղաքացիներին։ Հավելենք, որ տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է ոստիկանական մեքենան թույլատրելի անցման վրա վրաերթի ենթարկում mediahub.am-ի լրագրող Նարե Գևորգյանին։ Կայքի խմբագրակազմը հայտնել է, որ լրագրողն այս պահին գտնվում է բժշկական կենտրոնում, նրան հետազոտում են։
Ավելի ուշ ՆԳՆ ոստիկանության ԶԼՄ և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանն Armenia Today-ին հայտնել է, որ 10։00-ի դրությամբ ոստիկանությունը բողոքի ակցիայի 38 մասնակցի է բերման ենթարկել։ Նրա խոսքով՝ ՀՀ-ում փակ փողոցների մասին տեղեկություն այժմ չունեն։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Շարժումը գլխավորող, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Մանրամասները՝ ուղիղ միացմամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ուժային կառուցների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հրաժարականների պատճառների մասին և հաստատել, որ գրավոր...
Հայաստանի մարզերում նոյեմբերի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...
Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն Instagram-ի իր հետևորդների հետ կիսվել է հայոց պատմության մասին ակնարկով՝ ցուցադրելով հայոց թագավոր Տիգրան Մեծի պատկերով...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդներին դուրս բերելու Բաքվի պահանջները: Վարչապետի խոսքով՝ հայկական կողմը Ադրբեջանին առաջարկել է...