Իրավապահները ձերբակալել են «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանին և կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի 4 մասնակցի՝ միջադեպի պատճառով, հայտնել է ՔԿ-ն։
Նրանց մեղադրանք է ներկայացվել ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով)։
Ըստ ՔԿ-ի` Չախալյանը, չհամաձայնելով բողոքի ակցիան տվյալ տարածքում անցկացնելու վերաբերյալ քաղաքացիներից մեկի արտահայտած տեսակետին, վիճաբանել է վերջինիս հետ, ապա ևս մի քանի անձանց հետ սկսել է քաշքշել քաղաքացուն և հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել նրա հասցեին։ Վեճը դադարել է ոստիկանության ծառայողների միջամտության արդյունքում։