Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել, հայտնել է IRNA գործակալությունը։
Իրանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ դեպի դեպքի վայր փրկարարական ջոկատներ են ուղևորվում։
«Իրանի նախագահի շրջապատից որոշ մարդիկ կապ են հաստատել հրամանատարական կենտրոնի հետ՝ հույս հայտնելով, որ վթարն առանց զոհերի է եղել»,- ավելի ուշ գրել է Tasnim-ը։
Նշվում է, որ Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից, որի հետ մայիսի 19-ին մասնակցել էր «Խոդաֆերին» հիդրոէլեկտրակայանի շահագործման և «Գիզ գալասի» ՀԷԿ-ի բացման արարողությանը։