Երևան-Մոսկվա միջկառավարական հանձնաժողովը (ՄԿՀ) Ռուսաստանի կառավարության 2023 թվականի աշխատանքի մեջ ամենաարդյունավետներից մեկն է եղել, հայտնել է TACC-ը՝ ՌԴ կառավարությանը հղումով։
Հայաստանը, Կուբան և Վենեսուելան գլխավորել են ՄԿՀ արդյունավետության վարկանիշը, որը հաշվարկվում է՝ կախված հանձնաժողովի անդամների միջև փոխգործակցության խորությունից, ինչպես նաև երկու երկրների առևտրի ծավալների աճից։
Ռուսաստանի կառավարությունը, ի պատասխան Պետդումայի պատգամավորների հարցերին, հայտարարել է նաև բարեկամ երկրների շուկաների հետ «խաչաձև առաջադրանքների» մեխանիզմի մասին, որի հիմնական նպատակը պատժամիջոցների հաղթահարումն է։
2023 թվականի դեկտեմբերին Երևանում տեղի էր ունեցել Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստը։ Մայիսի 27-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի ընդհատումներ չկան։