Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանը և Հայաստանն առևտրի ոլորտում խափանումներ ու խնդիրներ չունեն, հաղորդում է «Интерфакс»-ը։
«Բացարձակապես ոչ մի խնդիր չկա։ Վերին Լարսը բնականոն աշխատում է։ Առևտրում, տնտեսությունում ամեն ինչ նորմալ է»,- նշել է փոխվարչապետը։
Օվերչուկը տեղեկացրել է, որ Հայաստանի պատվիրակությունը ներկա կգտնվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի կունենա հունիսի 3-4-ը՝ Մինսկում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին Մոսկվայում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովում նշել էր, որ իր գոյության 10 տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը անդամ երկրների տնտեսությունների համար նշանակալի տնտեսական սերտ փոխգործակցության հարթակ է դարձել: Նա հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է բոլոր անդամ պետությունների հետ ակտիվ փոխգործակցել։