Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, առաջարկել է Մերձավոր Արևելքում մեծ պատերազմ սկսել՝ «Ազատ Քրդստանի» ստեղծման համար։
Նա սոցիալական ցանցերում քարտեզ է հրապարակել Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի, Իրաքի, Իրանի և Սիրիայի նկատմամբ տարածքային պահանջներով։
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Պաղեստինում զոհերի թիվը մայիսի 28-ի դրությամբ գերազանցում է 36 հազարը, իսրայելական բանակի տվյալներով՝ հարձակումից ի վեր շուրջ 1200 իսրայելցի զինծառայող է զոհվել։
Մայիսի 22-ին Նորվեգիայի, Իռլանդիայի և Իսպանիայի ղեկավարները հայտարարել էին Պաղեստինը ճանաչելու մասին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 29-ին Իսրայելի վարչապետին անվանել էր «հիվանդ մոլագար» և ասել, որ «աշխարհն ուղիղ եթերով դիտում է Նեթանյահու անունով վամպիրի բարբարոսություններին»։