Իրանի նախընտրական շտաբը հրապարակել է 6 թեկնածուից բաղկացած ցուցակ, որոնք իրավունք են ստացել մասնակցել նախագահական ընտրություններին։
Նշվում է, որ մասնակցության հայտ է ներկայացրել 80 անձ։ IRNA գործակալության հաղորդմամբ՝ նախընտրական շտաբն ընտրություններին թույլատրել է երկրի Ներքին գործերի, ինչպես նաև Արդարադատության նախկին նախարար Մուստաֆա Պուրմոհամմադիի, Թեհրանի նախկին քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի, փոխնախագահ Ամիր-Հոսեյին Գազիզադե-Հաշեմիի, պառլամենտի խոսնակ Մոհամմադ-Բագեր Գալիբաֆի, Իրանի Անվտանգության խորհրդի անդամ Սաիդ Ձալալիի և նախկին պատգամավոր Մասուդ Փեզեշքիանի թեկնածությունները։
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և պառլամենտի նախկին խոսնակ Ալի Լարիջանիի թեկնածությունները մերժվել են։ Ըստ Mehr գործակալության՝ նրանց չի հաջողվել հաղթահարել Իրանի պառլամենտում դիտարկող խորհրդի ստուգումները։
Իրանում նախագահի ընտրությունները նշանակվել են հունիսի 28-ին։ Նրանք անցկացվում են արտահերթ՝ նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո։