Հայաստանը և 12 երկիր չեն ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը, հայտնում է շվեյցարական Swissinfo-ն։
«Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովի» ամփոփիչ փաստաթղթին աջակցել են համաժողովին մասնակցած երկրներից 84-ը: Փաստաթուղթը չստորագրած երկրերի թվում են նաև Բրազիլիան, Հնդկաստանը և Սաուդյան Արաբիան: Փաստաթուղթն ստորագրած երկրների ցանկում են Շվեյցարիան, Թուրքիան, Եվրամիության երկրները և ԱՄՆ-ն:
Գագաթնաժողովն անցկացվել է հունիսի 15-16-ը։ Համաժողովին Հայաստանից մասնակցում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։