Հայաստանի բենզինի շուկայում նոր ընկերություն է հիմնվել, որի համասեփականատերը «Կոտայք» գարեջրի գործարանի 100% բաժնետեր Գարեգին Մկրտչյանն է, հայտնել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ բենզալցակայանը կոչվելու է «Գալֆ», նրա բացումը շուտով տեղի կունենա Երևանում ու մարզերում։
Թերթը հիշեցրել է, որ դեռևս 2021-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը թույլատրել էր «Մեգա Թրեյդ» և «Անիս Փետրոլեում» ՍՊԸ-ների կողմից նոր իրավաբանական անձի հիմնադրման միջոցով համակենտրոնացումը, այսինքն` միավորումը: Այդ ընկերությունների 2023թ. հոկտեմբերի 4-ի դիմումների հիման վրա հանձնաժողովը հարուցել էր համակենտրոնացման գնահատման վարույթ։ Նոր ընկերությունն զբաղվելու է նավթամթերքի մանրածախ առքուվաճառքով։
Թերթի տեղեկությամբ՝ Մկրտչյանին է պատկանում նաև «Այ Ջի Բի» ՍՊԸ-ն, որը զբաղվում է մանրածախ առևտրով։ 2021-ից նա նաև «Բեգլաս» ՍՊԸ-ի 33% բաժնետերն է: 2021 թվականին մամուլը գրել էր, որ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն փոխկապակցված է ԱԺ ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ: