ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայունության ու երկարատև խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը, նաև ընդգծել Ադրբեջանի հետ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի շարունակականության ապահովման և բանակցված խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը:
Կողմերը նաև անդրադարձ են կատարել ՀՀ-ԱՄՆ քաղաքական երկխոսության օրակարգին։