Հուլիսի 15-ին Հրանտ Մաթևոսյանի անվան մշակույթի կենտրոն-թանգարանում կցուցադրվի 20-րդ դարի հայ արձակագիր Հրանտ Մաթևոսյանի համանուն պատմվածքի հիման վրա բեմադրված «Գոմեշ»-ը։
Կազմակերպիչները բեմադրությունն անվանել են «մի ճամփորդություն դեպի մեր ներսը», իսկ Մաթևոսյանի աշխատանքը բնութագրել են որպես «ծես, տոն, ձոն Աստծո ստեղծած` միաժամանակ հզոր ու խոցելի, գեղեցիկ ու փխրուն, ուժեղ և նկուն բնությանը»:
Դերասանուհի և ռեժիսոր Նարինե Գրիգորյանը հանդիսատեսին կներկայացնի տոկունության և հասունության խորհրդանիշ գոմեշին։
«Գոմեշի հայացքով մենք տեսնում ենք Նանին, Բասարին, Գայլին, Մինասին, մարդկանց, մեզ, աշխարհը, որի մեջ երկինքն ու երկիրը, հողն ու ջուրը, մարդն ու կենդանին պիտի ստեղծեն, հյուսեն Գոյի այն ներդաշնակությունը, որ ինքը կյանքն է: Բայց հազիվ թե հյուսում են»,- ասվում է նկարագրության մեջ։
Ներկայացումը կսկսվի ժամը 19:30-ին՝ Աբովյան 51/1 հասցեում, տոմսերի արժեքը՝ 6000 դրամ։