Երևանում կառուցվող շենքի բակում վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելու ժամանակ կռունկը պոկվել և ընկել է, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է, հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի տեղեկությունների՝ մահացածը Երևանի բնակիչ 69-ամյա Հայկ Արմենակյանն է, դեպքը տեղի է ունեցել ժամը 17։00-ի սահմաններում՝ Արշակունյաց պողոտա 9/2 հասցեում։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Արարատի մարզում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 3 աշակերտի․ ԶԼՄ
Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նելլի Ն․-ն իր դասաժամի ընթացքում ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ...