Լոռու մարզում ՊԱԶ ավտոբուսի և Opel-ի բախման հետևանքով կա 1 զոհ, 3 վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 09:00-ի սահմաններում։ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին՝ Շիրակի խճուղի 144 հասցեի մոտ, բախվել են Լոռու մարզի բնակիչներ 50-ամյա Արտակ Հ.-ի վարած ՊԱԶ մակնիշի ավտոբուսը և 35-ամյա Տարոն Ա.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքեն:
Վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Զարուհի Պ.-ն տեղում մահացել է, իսկ Opel-ի մյուս ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 30-ամյա Համբարձում Պ-ն, 21-ամյա Սամվել Ա.ն և 8-ամյա Նորիկ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Ըստ աղբյուրի՝ վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Իրավապահները հայտնաբերել են արցախցուն պատկանող գողացված «Կամազ»-ը
Իրավապահները մոտ 1 շաբաթ տևած օպերատիվ-հետախուզական գործողությունների շնորհիվ հայտնաբերել են 28-ամյա արցախցուն պատկանող գողացված «Կամազ»-ը, հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝...