ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 7-ին մեկնել է ՌԴ Եկատերինբուրգ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Պապոյանը մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին, որն անցկացվում է «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում։