Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի ապագա ղեկավարման հարցը։
«Մենք քննարկեցինք ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահությունը, եվրոպական անվտանգությունը, Ուկրաինան, տարածաշրջանային խնդիրները և այլ հարցեր»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Ֆինլանդիան ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի 2025 թվականին։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը մեկնարկել էր հուլիսի 18-ին՝ Լոնդոնում, որին մասնակցում է նաև Փաշինյանը։ Գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը քննարկել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, հանդիպել էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։