Եթե Հայաստանն ու Ադրբեջանը քայլեր ձեռնարկեն, կարող է լինել խաղաղության տարի, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ անդրադառնալով Եվրոպայի քաղաքական համայնքի համաժողովին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներին։
«Ինձ համար կարևոր էին Փաշինյանի և Ալիևի հետ զրույցնները։ Այս տարին շատ կարևոր է տարածաշրջանի համար․ այն կարող է լինել խաղաղության տարի, եթե երկու կողմերն էլ վճռական ու համարձակ քայլեր ձեռնարկեն»,- ասել է Շոլցը։
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ օգտվելով հնարավորությունից՝ կողմերին խրախուսել է անել այդ քայլերը։
«Եվրոպան խաղաղություն հաստատելու ճանապարհին կուղեկցի Հայաստանին և Ադրբեջանին, որը երկարաժամկետ համագործակցություն կապահովի այս երկու հարևան երկրների միջև»,- նշել է Շոլցը։
Հուլիսի 18-ին Լոնդոնում Շոլցն ու Փաշինյանը քննարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, Փաշինյանը կանցլերին պատմել էր արցախցիներին ցուցաբերվող օգնության և խաղաղության գործընթացին Երևանի մոտեցումների մասին։
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը․Ահմեդի
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, այդ թվում՝ սովորական, դիվանագիտական և պաշտոնական, հայտնել է Կոսովոյի փոխարտգործնախարար Կրեշնիկ Ահմեդին։ «Սա նշանակալի...