Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիության մի քանի երկիր Թուրքիային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գնման պատվեր է տվել, գրել են թուրքական ԶԼՄ-ները։
Էրդողանի խոսքով՝ «մեկը մյուսի հետևից» ԵՄ երկրները Թուրքիային պատվերներ են տալիս։ Նախագահը, սակայն, չի նշել, թե որ պետությունների մասին է խոսքը։