ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup-2024» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Գասպարյանը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը 7.5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Մինչև 2000 վարկանիշ ունեցողների պայքարում 7 միավորով 1-ին հորիզոնականն է զբաղեցրել է Սարգիս Նիազյանը: Մինչև 16 տարեկան պատանիների պայքարում 7 միավորով հաղթող է դարձել Վլադիմիր Շահինյանը:
Մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում 6 միավորով 1-ին հորիզոնականն է զբաղեցրել Արայիկ Յավրյանը: