Մախաչկալայում ձերբակալվել է քվեստի 18-ամյա անիմատորը, որի գործողությունների հետևանքով հրդեհ է բռնկվել, և երկու աղջիկ մահացել է, հայտնել է RIA Novosti-ն։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 22-ի գիշերը։ Քվեստի ժամանակ անիմատորը կերոսինով վառված ձեռնոց է նետել բենզասղոցների վրա։ Հրդեհը տարածվել է երկու այցելուի վրա, որոնք ավելի ուշ մահացել են այրվածքներից։ Հայտնի է դարձել, որ բերման է ենթարկվել նաև երկրորդ անիմատորը։
Դեպքի հիման վրա քրեական գործ է հարուցվել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման դեպքի առթիվ, ինչի հետևանքով երկու մարդ անզգուշությամբ մահացել է։
Հուլիսի 22-ին հայտնել էինք, որ Մախաչկալայում «քվեստ-խաղեր»-ի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով երկու ուսանողուհի է մահացել։