Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը քննադատել է Փարիզի Օլիմպիադայի կանոնակարգը, գրել է Chempionat.com-ը։
Նշվում է, որ սերբը դժգոհ է եղել, որ Էնդի Մարեյը, որ դուրս է եկել մրցաշարից, մենախաղում փոխարինել է Մեթյու Էբդենին:
Հատկանշական է, որ Էբդենը Ջոկովիչի հետ խաղից առաջ վերջին անգամ մենախաղում հանդես է եկել 2022 թվականին:
«Ես իսկապես չեմ հասկանում կանոնները։ Դրանք իսկապես անտրամաբանական են ինձ համար: Անկեղծ ասած, չեմ կարծում, որ դա լավ պատկեր է սպորտի համար: Մենախաղի շատ պահեստային խաղացողներ կային, որոնք շատ ժամանակ ունեին, կարող էին նրանց կանչել»,- ասել է Ջոկովիչը։
Ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարն անցկացվում է հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը, Փարիզում։
Օլիմպիական խաղերն անցկացվում են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանից խաղերին մասնակցում է 15 մարզիկ։ Մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը (օղակ վարժություն) և Արթուր Դավթյանը (հենացատկ վարժություն), հաղթահարելով որակավորման փուլը, հուլիսի 27-ի անցել էին Օլիմպիական խաղերի եզրափակիչ փուլ։