Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնել է հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը Փարիզի օլիմպիական խաղերում։
Բռնցքամարտ
Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանի քառորդ եզրափակիչ մենամարտը կկայանա օգոստոսի 3-ին, ժամը 00:08-ին, կիսաեզրափակիչը՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 00:02-ին, եզրափակիչը՝ օգոստոսի 11-ին՝ ժամը 00:51-ին:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Ըմբիշներ Մալխաս Ամոյանի (77 կգ) և Արթուր Ալեքսանյանի (97 կգ) մասնակցությամբ մեկնարկային 1/8 եզրափակիչները կկայանան օգոստոսի 6-ին, ժամը՝ 13:30-ին։ Եզրափակիչները նախատեսված են օգոստոսի 7-ին, 77 կգ քաշային կարգը՝ ժամը 21:55-ին, 97 կգ քաշային կարգը՝ 22:05-ին:
Սլավիկ Գալստյանի (67 կգ) մեկնարկային մարտը 1/8 եզրափակչում կկայանա օգոստոսի 7-ին, ժամը 11:30-ին, եզրափակիչը՝ օգոստոսի 8-ին, ժամը 21:55-ին։
Աթլետիկա
Վազորդ Երվանդ Մկրտչյանը (800 մ վազք) որակավորման փուլում ելույթ կունենա օգոստոսի 6-ին, ժամը 13:55-ին, եզրափակիչը կկայանա օգոստոսի 10-ին, ժամը 21:25-ին:
Ազատ ոճի ըմբշամարտ
Ըմբիշ Արսեն Հարությունյանի (57 կգ) մեկնարկային 1/8 եզրափակիչ մարտը կկայանա օգոստոսի 8-ին, ժամը 13:30, եզրափակիչը՝ օգոստոսի 9-ին, ժամը 21:55-ին: Վազգեն Թևանյանի (65 կգ) մեկնարկային 1/8 եզրափակչի մարտը նախատեսված է օգոստոսի 10-ին, ժամը 13:30-ին, եզրափակիչը՝ օգոստոսի 10-ին, ժամը՝ 14:25-ին:
Ծանրամարտ
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) հանդես կգա օգոստոսի 9-ին, ժամը 17:00-ին: Գարիկ Կարապետյանը (102 կգ) և Վարազդատ Լալայանը (+102 կգ) կմրցեն օգոստոսի 10-ին, ժամը 13:30-ին և 22:30-ին:
Ամառային Օլիմպիական խաղերը անցկացվում են Ֆրանսիայում՝ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանը 15 մարզիկ էր ուղարկել Փարիզի ամառային օլիմպիական խաղերին։ Օլիմպիական խաղերում հաղթած հայ մարզիկները պետությունից կստանան 25 մլն դրամ (ավելի քան $64 հազար)։ Հուլիսի 25-ին Փարիզում բացվել էր «Հայաստանի տունը», որը կգործի հուլիսի 25-ից օգոստոսի 11-ը և կդառնա 2024 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ հայ երկրպագուների կենտրոնը։