Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 1-ին, որոշեց ամառային զորակոչից տարկետում տալ պարտադիր զինվորական ծառայության համար ՀՀ երկու քաղաքացու, որոնք իրենց ուսումնառությունը կավարտեն մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Նախագծի կիրարկումը, ըստ հիմնավորման, հնարավորություն կտա մի շարք քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն:
Այն ուսանողներն են, ովքեր չեն ավարտել իրենց ուսումը, և այս որոշման արդյունքում նրանց հնարավորություն կտրվի ավարտել այն։