Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Chessy» թիմն աշխարհի կայծակնային շախմատի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մարտիրոսյանը մեդալ է նվաճել նաև անհատական պայքարում, 3-րդ խաղատախտակի վրա հայ շախմատիստը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, հավելել են ֆեդերացիայից։
«Chessy» թիմի կազմում ընդգրկված են եղել նաև Ռիչարդ Ռապորտը, Ալեքսեյ Սարանան, Վիդիտ Սանտոշ Գուջրատին, Ջորդեն Վան Ֆորեստը, Էրդողմուս Յագիզ Քաանը, Աննա Մուզիչուկը, Համպի Կոներուն և Մուխթար Աինակուլը, հավելել են ֆեդերացիայից։