ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է օգոտսոսի 6-ի արտարժույթի փոխարժեքները։ ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0.43 դրամով՝ կազմելով 388.21 դրամ։
Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.00 դրամով և կազմել 423.50 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.57 դրամ և նախորդ օրվա համեմատ ավելացել 0.05 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 492.56 դրամ՝ նվազելով 2.05 դրամով։