Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարի 67 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանը հաղթել է Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Արոյոյին և պայքարը շարունակում է քառորդ եզրափակչում։
Գալստյանը հաղթանակ է տոնել 3։2 հաշվով։ Մինչ այս մենամարտը հայ ըմբիշը հաղթել էր 9։0 հաշվով, սակայն Էկվադորի թիմի բողոքարկման արդյունքում մրցամարտը վերսկսվել էր։
Ըմբշամարտի Օլիմպիական մրցաշարում այսօր 77 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանն Ուզբեկստանը ներկայացնող հայազգի Արամ Վարդանյանի հետ կվիճարկի բրոնզե մեդալը։ Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար, մրցակիցը եզրափակչում կլինի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի 2021 թվականի չեմպիոն և կրկնակի բրոնզե մեդալակիր, իրանցի Մոհամմադհադի Սարավին։
Օլիմպիական խաղերը Փարիզում անցկացվում են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանից խաղերին մասնակցում է 15 մարզիկ։ Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները, հաղթահարելով որակավորման փուլը, հուլիսի 27-ին անցել էին Օլիմպիական խաղերի եզրափակիչ փուլ։
Մարտական սամբոյի ԱԱ․ Արսեն Խանջյանը դարձել է փոխչեմպիոն
Աստանայում ընթացող մարտական Սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 98 կգ քաշային Արսեն Խանջյանը դարձել է փոխչեմպիոն, հայտնել են Հայաստանի սամբոյի...