Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը Փարիզի Օլիմպիական խաղերի 800 մետր վազքի մրցապայքարում Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
27-ամյա Մկրտչյանը մարտի 4-ին Գլազգոյում կայացած աշխարհի փակ առաջնությունում Օլիմպիական խաղերի որակավորման համար կարևորագույն վարկանիշային միավորներ էր վաստակել։ Մկրտչյանը փետրվարի 10-ին Ստամբուլում կայացած Բալկանյան խաղերի ձմեռային առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել: Փետրվարի 14-ին նա արծաթե մեդալ էր նվաճել Սերբիայում կայացած Belgrade Indoor Meeting 2024 մրցաշարում և սահմանել Հայաստանի նոր ռեկորդ:
Օլիմպիական խաղերը Փարիզում անցկացվում են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանից խաղերին մասնակցում է 15 մարզիկ։ Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները, հաղթահարելով որակավորման փուլը, հուլիսի 27-ին անցել էին Օլիմպիական խաղերի եզրափակիչ փուլ։