ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը Երևանում օգոստոսի 11-ին տեղի ունեցած վթարի մասին նոր մանրամասներ է հայտնել։
«Ճշտված տվյալների համաձայն՝ 17 տուժած տեղափոխվել է Երևան քաղաքի բժշկական կենտրոններ։ Մի քանի տուժածի փրկարարները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն»,- տեղեկացրել են ՆԳՆ-ից։
ՆԳՆ-ն օգոստոսի 11-ի հայտնել էր, որ Հերացի փողոցում ավտովթարի հետևանքով, նախնական տվյալներով, 20 տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոններ։ Պարզվել էր, որ ցորենով բեռնված բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։