Բոսնիա և Հերցեգովինայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 8 մեդալ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Ոսկե մեդալակիր են դարձել Էդուարդ Քարամյանը (52 կգ) և Ռոմիկ Հարությունյանը (63 կգ)։ Բրոնզե մեդալներ են նվաճել Աստղիկ Խաչատրյանը (40 կգ), Սուրեն Բաբլումյանը (42 կգ), Նարեկ Մխիթարյանը (46 կգ), Մենուա Ուլիխանյանը (48 կգ), Բագրատ Ղազարյանը (54 կգ) և Նարեկ Կիրակոսյանը (66 կգ):
Առաջնությունն անցկացվել է օգոստոսի 1-11-ը Բանյա Լուկա քաղաքում (Բոսնիա և Հերցեգովինա): Մրցաշարին մասնակցել է 30 երկրի 363 մարզիկ։ Հայաստանը ներկայացրել են 13 տղա և 3 աղջիկ։