ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է օգոստոսի 15-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.16 դրամով՝ կազմելով 388.26 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.57 դրամով և կազմել 427.51 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.38 դրամ և նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.02 դրամով։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 499.07 դրամ՝ ավելանալով 0.22 դրամով։