Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին ադրբեջանական լրատվամիջոցներին մեղադրել է Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զենքի մատակարարումների մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ։ Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության եթերում դիվանագետը «անհեթեթություն» է անվանել Երևանին զենքի մատակարարումների մասին հաղորդումները։
«Սրանք բոլորը հերյուրանքներ են, և ես դրանք ամբողջությամբ հերքում եմ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նույնպես հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ դա շինծու է։ Ցավոք, կան այնպիսիք, ովքեր, ինչ-ինչ պատճառներով (որոնք ես կարող եմ միայն ենթադրել) ցանկանում են տարաձայնություններ սերմանել և միտումնավոր դժվարություններ ստեղծել ադրբեջանա-հայկական հարաբերություններում»,- ասել է Լիբբին:
Օգոստոսի 6-ին ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին օգոստոսի 2-ին և 3-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայան երկու ամերիկյան ռազմական ինքնաթիռների ժամանման մասին։ Դրանք, ըստ ԶԼՄ-ների, «զենք ու անձնակազմ էին տեղափոխում, որոնք հետագայում իբրև թե տեղակայվելու են Զանգեզուրում (ՀՀ Սյունիքի մարզ-խմբ.): Նրանք նշել են, որ ինքնաթիռներն իբր Հայաստան են ժամանել Ռումինիայի և Կատարի ամերիկյան ռազմակայաններից։
Հուլիսին Հայաստանում կայացել էին հայկական և ամերիկյան բանակների Eagle Partner 2024 զորավարժությունները։ Օգոստոսին ՊՆ-ն Armenia Today-ին հայտնել էր, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչը կաշխատի պաշտպանության գերատեսչությունում՝ Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների շրջանակում։