Կենտրոնական պաշտպան Արթուր Քարտաշյանն «Ալաշկերտից» վարձավճարով տեղափոխվել է «Վեստ Արմենիա», հայտնում է ակումբը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Վեստ Արմենիայի» կազմը համալրել է կենտրոնական պաշտպան Արթուր Քարտաշյանը»,- ասվում է հայտարարության մեջ։
27-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է, Հայաստանում հանդես է եկել նաև «Սևան», «Նոա» ու «Վան» թիմերում: