Օգոստոսին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող բոլոր հայ անձանց, որոնց մասին ադրբեջանական իշխանությունները տեղեկություն են տվել, Armenia Today-ին հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Ըստ նրա՝ կալանավորվածների հետ անցկացվել են անհատական հանդիպումներ, ստուգվել են նրանց պահման պայմանները, կատարվել է առողջական վիճակի, նրանց հանդեպ վեաբերմունքի վերահսկում։
Ամատունին նշել է, որ պահվող անձանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ։
Բաքվի դատարանը մայիսին երկարացրել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարված գործիչների կալանքների ժամկետները։ Մայիսի 27-ին Բաքվի դատարանը մերժել էր Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը։ Վարդանյանին ադրբեջանցիները Հակարիի ապօրինի անցակետում գերեվարել էին 2023-ի սեպտեմբերի 27-ին ու նույն օրը ձերբակալել նրան։
ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։ Նրանց թվում են նաև Արցախի նախկին նախագահներ Սահակյանը, Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։