Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգել է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի կալանքը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Մայիսի 15-ին Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել էր նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի կալանքների ժամկետները։
Վարդանյանին ադրբեջանցիները Հակարիի ապօրինի անցակետում գերեվարել էին 2023-ի սեպտեմբերի 27-ին ու նույն օրը ձերբակալել նրան։ Հունվարի 25-ին Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը 4 ամսով երկարաձգել էր Վարդանյանի և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը։ ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։