Երևանում 45-ամյա տղամարդն սպանելու դիտավորությամբ կտրել է 85-ամյա հորաքրոջ պարանոցը, հայտնում է ՆԳՆ-ն։
Ըստ հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին՝ ժամը 20։45-ին Նանսենի փողոցի շենքերից մեկում՝ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Կինը պարանոցի կտրած վնասվածքով տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղից էլ ահազանգել են ոստիկանություն։
Տղամարդն սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին, նշել են գերատեսչությունից։
ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն Armenia Today-ի հայտնեց, որ դեպքի առնչությամբ գերատեսչությունում գործ է հարցուցված ՔՕ 44-155 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով (Սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու փորձը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 15 տարի ժամկետով):