ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքու կատարած այցի ժամանակ չի հանդիպել Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովին, ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին։
«Ոչ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նման հանդիպում Բաքվում տեղի ունեցե՞լ է։
Պուտինն օգոստոսի 18-19-ը պետական այցով Ադրբեջանում էր։ Պետական այցի շրջանակներում բոլոր միջոցառումները տեղի են ունեցել Բաքվում։
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներում և Telegram ալիքներում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ իբր Telegram-ի համահիմնադիրը նույնպես նույն ամսաթվերին գտնվել է Բաքվում և ոչ պաշտոնապես հանդիպել է Ռուսաստանի ղեկավարի հետ։