Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները գնալով լարվում են և չի բացառվում, որ Ավինյանի դեմ քրեական գործ բացեն, գրել է «Իրավունք»-ը՝ հղում անելով «ՔՊ-ին մոտ կանգնած իր աղբյուրներին»։
Թերթը պարզաբանել է, որ Ավինյանը վերջերս սկսել է «ընդդիմանալ վարչապետի ու նրա մտերիմների դեմ, ինչը հունից հանում է նրանց»:
Հուլիսի 24-ին Ավինյանը քաղաքական թիրախ լինելու և Փաշինյանի հետ խնդիրներ ունենալու լուրերի մասին լրագրողի հարցին պատասխանել էր, որ «իր և Փաշինյանի միջև խզում չկա»։
Հուլիսի 5-ին ԶԼՄ-ն Ավինյանի մտերիմների դեմ քրեական գործեր հարուցելը կապել էր նրա շուրջ «օղակը սեղմելու» հետ։ Ըստ թերթի՝ իշխանություններին դուր չի գալիս սահամազատման գործընթացի վերաբերյալ Ավինյանի լռությունը։